ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Ովքեր են «խմել» Սևանը

Ովքեր են «խմել» Սևանը
06.11.2018 | 00:53

Տարիներ շարունակ Սևանից ջրառը Հայաստանի բոլոր կառավարությունները բացատրել են որպես Արարատյան դաշտավայրի բերքը փրկելու միակ միջոց։ Սակայն անգամ այդ պարագայում ջուրը կրկին չէր բավականացնում։ ՈՒ այսպես տարիներ շարունակ, մի կողմից` ջրի պակասից մշտապես դժգոհ գյուղացիներ, մյուս կողմից` բնապահպանների ահազանգ, թե Սևանի էկոհամակարգն աղետի եզրին է։ Դրա ապացույցն էր նաև այս տարվա կանաչած լիճը։ Չնայած նախկինում էլ շատերը բարձրաձայնում էին, թե Սևանի ջրով ոռոգվում են ստվերային այգիներ, անգամ անուններ էին շոշափվում, սակայն այդ խոսակցությունները բանի տեղ դնող չկար։


Այսօր պետական վերահսկողության ծառայությունը բացահայտել է, որ 15 տարի շարունակ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խաղողի այգիները ջրվել են ապօրինի խողովակաշարերով, ինչի դիմաց ընդամենը չնչին վճարումներ են կատարվել։ Ի դեպ, հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ, երբ վարչապետ էր Հովիկ Աբրահամյանը, որոշվեց Ազատ գետից Արարատի մարզ ջուր տեղափոխել։ Գառնեցիները բողոքի ակցիաներ իրականացրին և ժամանակավոր լուծում տրվեց հարցին։ Ըստ տեղաբնակների, այս քայլի հետևում կրկին նախկին վարչապետն էր, քանի որ նպատակ կար այդ ջրով ոռոգելու նրա այգիները։
Ստացվում է` Սևանի ջրառի և գետերի չորացման գնով նախկին պաշտոնյան (ի դեպ, այս հարցում նա մենակ չէ, եթե համապատասխան ծառայությունն ավելի լայնածավալ ուսումնասիրություն իրականացնի, գուցե նախկին ջրագող այլ պաշտոնյաների այգիներ ու ձկնաբուծարաններ էլ հայտնաբերվեն) միլիոններ է դիզել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ